Շրջափակման մեջ ռուս խաղաղապահ ուժեր չկան. ՌԴ ՊՆ

Շրջափակման մեջ ռուս խաղաղապահ ուժեր չկան. ՌԴ ՊՆ

Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավիճակ է կոնկրետ Հին Թաղերում և Խծաբերդում, պատասխանել է, որ այդ տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, ադրբեջանական և իրենց հետախուզական տվյալներով՝ նաև թուրքական որոշ ստորաբաժանումներ:

«Իրավիճակը բավական լարված է և բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով և նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան: Ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ մենք որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք: Բայց պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և պետք է գտնվի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո»,- հավելել էր Փաշինյանը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ տեղեկությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում կողմերից որևէ մեկի կողմից ռուս խաղաղապահ ուժեր են շրջափակված, չի համապատասխանում իրականությանը: 

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունների համաձայն: Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն իրենց առաջադրանքները կատարում են նորմալ ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ընթացքում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Ռուս խաղաղապահ ուժերի շտաբը ուղիղ կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ իրենց առջև դրված առաջադրանքները կատարելու և հնարավոր պատահարները կանխելու համար»,- նշվաշ է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth