Խնածախի, Այգեստանի, Մարտակերտի տարածքներում սպասվում են վնասազերծման աշխատանքներ

Խնածախի, Այգեստանի, Մարտակերտի տարածքներում սպասվում են վնասազերծման աշխատանքներ

ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը: Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն, հայտնում են ԱԻ պետական ծառայությունից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth