1 օրում 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 12 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Դեկտեմբերի 17-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նուբարաշենի 6-րդ փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 35-ամյա վարորդը, 35-ամյա ուղևորուհին և «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Հանրապետության փողոցում «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից և շրջվել. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան և Տավրոսի փողոցների խաչմերուկում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121-ի» 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Ազատան ճանապարհի 2-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի և դիմել է փախուստի. «ԲՄՎ»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 310-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատարը բախվել է «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-217030»-ի 23-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Իջևանի քաղաքի Երևանյան փողոցում «Պորշ Պանամերա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth