Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրանց հետևում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։
Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Ռազմինֆոն հղում անելով թուրքական «Աքշամ» թերթին։ Թուրքական անձնակազմն, ըստ Աքարի, նաև տեղում վարժանքներ է իրականացնում և ականազերծման աշխատանքներ անում։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti