Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածի ձյունը մաքրվում է

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածի ձյունը մաքրվում է

Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Միջշրջանային ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղ-տեղ անանցանելի է: Տեղացած առատ ձյան մաքրման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում: Սյունիքի մարզում առատ ձյուն է տեղում: Ճանապարհն ընդհանուր առմամբ՝ անցանելի է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth