Այրել են տներն ու գոմերը թշնամուն հանձնելուց առաջ

Այրել են տներն ու գոմերը թշնամուն հանձնելուց առաջ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը ադրբեջանական կողմին հանձնելուց առաջ, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքացիները այրում էին սահմանից այն կողմ մնացող իրենց տներն ու գոմերը։ News.am-ը հայտնում է, որ մինչև ժամը 17։00-ն քաղաքացիները, որոնց տները հանձնվող Քաշաթաղի շրջանի՝ Կապանին սահմանակից գյուղում էին, դուրս էին բերում իրենց  իրերը։ Բացի այդ, կապանցիները այրում էին սահմանով անցնող իրենց շինությունները, դրանցից մեկը, օրինակ, հենց Կապանի օդանավակայանի հարեւանությամբ։

Նշվում է, որ  հայ դիրքապահներն արդեն դուրս էին եկել Կապանի մոտ գտնվող  դիրքերից։ Նրանք, ավելի քան 10 կմ ստիպված են եղել նահանջել։ Տեղացիները news.am-ին պատմել են, որ Կապան քաղաքը, և օրինակ, Սյունիք գյուղը ամբողջությամբ հայտնվում է թշնամու դիտակետում, քանի որ թշնամուն են հանձնվում  այդ տարածքի ամենաբարձր կետերը։

Նշենք, որ սահմանն անմիջապես անցնում է Կապանի օդանավակայանի հարևանությամբ։ Ադրբեջանին են հանձնվում այդտեղ գտնվող բարձունքները։ Դիտակետում է հայտնվում  նաև Կապան-Գորիս գլխավոր ավտոճանապարհը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth