Բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու`4, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth