Գերեվարման դեպք չի արձանագրվել. ՊԲ-ն համացանցում հայտնված տեսանյութի մասին

Գերեվարման դեպք չի արձանագրվել. ՊԲ-ն համացանցում հայտնված տեսանյութի մասին

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:

ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հորդորում են հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth