Հիշատակի երթ դեպի Եռաբլուր

Հիշատակի երթ դեպի Եռաբլուր

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել է հիշատակի երթը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Երթը կազմակերպել է «Հայրենիքի փրկության շարժումը»: Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների խնկարկման երեկո:

Բացի այդ, շաբաթ օրը Ազատության հրապարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը «Արժանապատվության երթ» է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներից: Դրանք մեկնարկել են Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից, Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրպարակից, իսկ նախօրեին երթը մեկնարկել էր Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից:

«Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth