Խաղաղապահի դասեր Ճարտարի դպրոցի աշակերտների համար

Խաղաղապահի դասեր Ճարտարի դպրոցի աշակերտների համար

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ասկերանի շրջանի Ճարտար գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար դասեր են անցկացրել պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս անվտանգության միջոցառումների պահպանման վերաբերյալ:

Աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման եւ պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս գործողությունների մասին: Մասնագետները նաև ցուցադրել են առաջին բուժօգնություն ցույց տալու կանոնները:

Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ. ականազերծման ՕՎՌ-2 համազորային լրակազմը՝ նախատեսված պայթյունի խոցող գործոններից սակրավորի պաշտպանության համար, ԻՄՊ-Ս 2 ականորսիչները և ԻՆՎՈՒ-3Մ «Կորշուն» որոշ պայթուցիկ սարքերի շարժական որսիչը, որը պայթուցիկ սարքերը հայտնաբերում է ռադիոէլեկտրոնային բաղադրիչների եւ սխեմաների հիման վրա:

Դասերին ընդհանուր մասնակցել է ավելի քան 80 աշակերտ միջին և բարձր դասարաններից, ուսուցիչներ և աշակերտների ծնողներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth