Լոռու մարզում մեքենան հայտնվել է երկաթուղային գծերում

Լոռու մարզում մեքենան հայտնվել է երկաթուղային գծերում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 6:00-ին, Լոռու մարզի Փամբակ-Շահալի վազուրդում Ford Transit 36SQ472 համարանիշերով բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ժայռից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի վրա, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից:

Մեքենայի վարորդի՝ վթարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած Էջմիածին քաղաքի բնակչի, խոսքերով, մառախուղի ու մերկասառույցի պայմաններում նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան՝ սահելով, կոտրել է ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող երկու ճանապարհային նշաններ, ինչպես նաև բետոնե բլոկների և հողաթմբի տեսքով ցանկապատը: Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:

Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth