Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 1334 պայթունավտանգ առարկա

Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 1334 պայթունավտանգ առարկա

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները շարունակում են իրենց պատասխանատվության գոտում տեղանքի ականազերծման աշխատանքները:

Անցած մեկ օրում հիմնական աշխատանքները տարվել են Ստեփանակերտում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 1334 պայթունավտանգ առարկա:

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 195 հեկտար տարախք, մոտ 87 կմ ճանապարհ, 423 շինություն: Հայտնաբերվել է ու վնասազերծվել 7 հազարից ավելի պայթունավտանգ առարկա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth