Նոր քարտեզ. Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին

Նոր քարտեզ. Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին

Արցախում իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ կողմից դեկտեմբերի 14-ին հրապարակված քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ընդգրկված չէր Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը։ Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը։ Նշենք, որ դեկտեմբերի 18-ին հրապարակված նոր քարտեզում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հստակեցրել են այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth