Սեզոնային սպասարկման և վերանորոգման աշխատանքներ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան սպասարկման ձմեռային ռեժիմի փոխադրման և պատերազմի ընթացքում վնասված ավտոմոբիլային տեխնիկայի նորոգման նպատակով զորամիավորումներում իրականացվում են սեզոնային սպասարկման աշխատանքներ։
Պատերազմի ընթացքում վնասված տեխնիկան մարտունակ վիճակի բերելու և շարք վերադարձնելու համար կատարվել են տեխնիկական անսարքությունների վերացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի մաքրման ու յուղման աշխատանքներ։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti