Շիրակցիներն ու սյունեցիները ճանապարհներ են փակել

Շիրակցիներն ու սյունեցիները ճանապարհներ են փակել

Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանությունից անվտանգության երաշխիքներ: Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է այն հանգամանքով, որ դեկտեմբերի 18-ի մինչև 17:00-ն Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքեր պետք է ազատվեն: Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են ցանկանում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:

Հիշեցնենք, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:  Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նշել էր, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատեն:

Շիրակի մարզի բնակիչներն էլ իրենց հերթին փակել են Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով գերությունից վերադարձնել իրենց հարազատներին:

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և անհայտ վիճակում հայտնված զինծառայողների հարազատները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկը: Զինծառայողների հարազատները պահանջում են րոպե առաջ վերադարձնել իրենց երեխաներին:

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth