Շուշիի շրջանում ռուս սպա է զոհվել

Շուշիի շրջանում ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Շուշիի մերձակայքում զոհվել է Միջազգային հակաականային կենտրոնի ականազերծման խմբի սպա, հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով  Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:

«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել է ականը»,-նշել են նախարարությունից:

Պայթյունի հետեւանքով զինվորականը ստացել է ծանր վիրավորում: Նրան օպերատիվ կերպով բժշկական օգնություն է ցուցաբերվել, սակայն հոսպիտալ տեղափոխելիս նա մահացել է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth