Հայ գերիների հարցը դեռ առկախ է

Հայ գերիների հարցը դեռ առկախ է

Ադրբեջանական տելեգրամ ալիքները շարունակում են տեսանյութեր հրապարակել, որտեղ, ըստ հրապարակումների, երևում են դեկտեմբերի 14-ին գերեվարված հայ զինծառայողները: Տելեգրամ ալիքներում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները գերեվարում ադրբեջանցի զինվորների: Խոսք է գնում առնվազն երկուսի մասին: Ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ նշված տեսանյութերում գերեվարված ադրբեջանցիներն արդեն փոխանակվել են հայ գերիների հետ դեկտեմբերի 14-ի փոխանակման ժամանակ։

Հայերի կողմից գերեվերաված ադրբեջանցիների տեսանյութերը

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունից նշել էին, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։

Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հին Շեն և Մեծ Շեն կոչվող հատվածներից (Շուշիի շրջան), նախորդող օրը հերթափոխ եղած մեր հայրենակիցները, որևէ կապ չունեն Խծաբերդի (Հադրութի շրջան) հատվածի հետ։

«Նախօրեին Սոֆյա Հովսեփյանը և ես հանդիպում ենք ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել ենք աշխատանքները, որոնք վերաբերում են Խծաբերդի հատվածից գերեվարված 62 մեր տղաների ճակատագրին։ Քանի որ մեր կողմից հստակեցվել են բոլորի անունները, այժմ գործընթաց է իրականացվում հակռակորդի կողմից հաստատման եւ վերադարձի համար։ Հավելյալ տեղեկություններ չեմ կարող տրամադրել, քանզի այն բխում է նաև մեր հայրենակիցների անվտանգությունից։ Հորդորում եմ համացանցում եւս տեղեկություններ չհանրայանացնել, որպեսզի գործընթացին չվնասենք։ Կարող եմ երաշխավորել, որ բոլոր մակարդակներում իրականացնում են անհրաժեշտ քայլեր խնդրի հանգուցալուծման համար։ Մենք դեռ Արցախում ենք շատերի հարազատների կողքին»,- գրել է պատգամավորը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth