Անցած մեկ օրում ռուս բժիշկներն օգնություն են ցույց տվել Ճարտարի 95 բնակչի
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին Ստեփանակերտում և Լեռանային Ղարաբաղի մնացած բնակավայրերում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Անցած մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցույց տվել Ճարտար համայնքի 95 բնակչի: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ արդեն ստացել են բուժօգնություն դաշտային հոսպիտալում, այդ թվում 79 երեխա:
Բատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բրիգադներում աշխատում են 60-ից ավելի տարբեր մասնագիտությունների բժիշկներ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti