Այրվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան

Այրվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան և Արարատյան փողոցների խաչմերուկում այրվում է «ԳԱԶել» մակնիշի  ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։34-ին, մարվել՝ 05։06-ին։ Այրվել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, բակում գտնվող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ), և ջերմահարվել՝ կից կայանած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth