Այրվել են 570 հակ անասնակեր և խոտի դեզ

Այրվել են 570 հակ անասնակեր և խոտի դեզ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16։02-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Իսրայել Օրու փողոցում այրվում են տուն և տանը հարակից անասնագոմը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսրայել Օրու փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող չբնակեցված կիսակառույց տան առաջին հարկում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 08։21-ին։ Այրվել են 570 հակ անասնակեր և խոտի դեզ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth