Պատերազմում անմահացել են ԱԻ պետական ծառայության 4 փրկարար

Պատերազմում անմահացել են ԱԻ պետական ծառայության 4 փրկարար

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացել են նաև ԱԻ պետական ծառայության 4 փրկարար. Հովիկ Աղաջանյանը, Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը:

Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, Իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Երախտագիտություն» մեդալով:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ.Աղաջանյանին հետմահու շնորհվել է նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth