38 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

38 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը դեկտեմբերի 14-21 ժամանակահատվածում ստացել է 101 զանգ, որից 38-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 38-ից 16-ը եղել է կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 52-ը՝  ռազմական դրության, երեքական՝ միջանձնային բնույթի խնդրի եւ ինքնասպանության փորձի, երկուական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ հոգեկան խանգարումներով քաղաքացու, մեկը՝ բռնության վերաբերյալ: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Նշենք, որ հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth