Բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական սահմանն ապօրինի հատելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է վրաերթի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth