Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ

Դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կան տուժածներ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ն․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը և ուղևոր Արթուր Խ․-ն (ծնված 1974 թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth