«Ford Transit»-ն ընկել ջրատարը․ կա տուժած և զոհ

«Ford Transit»-ն ընկել ջրատարը․ կա տուժած և զոհ

Դեկտեմբերի 22-ին, ժամը 01։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գերեզմանատան մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը․ Արմեն Ս․-ն (ծնված 1992 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արտակ Դ․-ն (ծնված 1983 թ.) ջրատարից դուրս է բերվել տեղի ուժերով, փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Արմեն Ս․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth