Գյումրու բժշկական կենտրոնը թթվածնային կենտրոն կունենա

COVID19-ի համավարակով պայմանավորված Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եկավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան, հայտնում են Գյումրի ԲԿ մամուլի ծառայությունից:
Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն:
Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը:
Գյումրի ԲԿ թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti