Հայ 62 գերեվարվածի և այլ հարցերի մասին. Հովսեփյանի ու Բաղդասարյանի ասուլիսը

Հայ 62 գերեվարվածի և այլ հարցերի մասին. Հովսեփյանի ու Բաղդասարյանի ասուլիսը

Տեղի է ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Բազելի Բաղդասարյանի ու Սոֆյա Հովսեփյանի մամուլի ասուլիսը: Վերջիններսս, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել են մի շարք հարցերի, մասնավորապես հայ 62 գերեվարվածի հարցին, ճանապարհների անտվանգությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարը նշել էր, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հաստատել էր, 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդի 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth