Իվանյան համայնքում բնակելի տուն է փլուզվել

Իվանյան համայնքում բնակելի տուն է փլուզվել

Լուսադեմին, ժամը 07:32-ին Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 911 ահազանգման կենտրոնում ստացվել Իվանյան համայնքում բնակելի տան փլուզման մասին, հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Նշվում է, որ նույն րոպեին դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աստիճանների կողմից փլվել է Աղավալյաններին պատկանող, նախկինում վթարային վիճակում գտնվող բնակելի տունը: Փրկարարները արագ տարհանել են այնտեղ ապրող ամուսիններին և ցուցաբերել առաջին օգնություն: Տուժածներ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth