Կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը

Կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի պատանիների առաջնությունը

Գավառում կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) պատանիների առաջնությունը՝ ձգում վարժությունից, որին մասնակցել է հանրապետության մարզերի 17 թիմերի 160 մարզիկ, այդ թվում՝ զորակոչային տարիքի 34 պատանի:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ առաջնության անցկացման առաջնահերթ նպատակն էր բարձրացնել զորակոչային տարիքի պատանիների մարտական ոգին: Գ. Սարոյանը նշել է նաև, որ մրցաշարն անցել է համառ պայքարում, գրանցվել են տպավորիչ ցուցանիշներ. մասնավորապես, 44 կգ քաշային կարգում Վահե Բուդաղյանը (Հայրավանք) 110 կգ արդյունքով Հայաստանի ռեկորդ է սահմանել:

Ըստ քաշային կարգերի չեմպիոն են դարձել՝

  • 30 կգ – Գարիկ Վարդանյան (70 կգ արդյունք),
  • 36 կգ – Խաչիկ Թադևոսյան (90 կգ),
  • 40 կգ – Վանո Բուդաղյան (80 կգ),
  • 44 կգ – Վահե Բուդաղյան (110 կգ),
  • 48 կգ – Արսեն Ադիբեկյան (115 կգ),
  • 52 կգ – Վահան Բուդաղյան (140 կգ),
  • 56 կգ – Ջիվան Հովհաննիսյան (140 կգ),
  • 60 կգ – Արման Մրտեյան (170 կգ),
  • 67.5 կգ – Ալբերտ Դադիկյան (190 կգ),
  • 75 կգ – Արշակ Հայրապետյան (197 կգ),
  • 82.5 կգ – Նարեկ Հակոբյան (215 կգ),
  • 90 կգ – Նարեկ Լազարյան (180 կգ),
  • 100 կգ – Կարեն Բարսեղյան (210 կգ),
  • 110 կգ – Արսեն Սևոյան (205 կգ),
  • 125 կգ – Ռաֆայել Գրիգորյան (175 կգ):

Թիմային հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հայրավանք համայնքի թիմը, երկրորդ տեղում Մարտունու թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը: Այս առաջնությամբ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան ավարտել է 2020 թվականի աշխատանքները: Տարեսկզբից մարզիկները պատրաստվելու են Լեհաստանում մարտին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth