Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում. կլինի շուրջօրյա նստացույց

Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրվում. կլինի շուրջօրյա նստացույց

Հանրապետության հրապարակում քաղաքացիները վրաններ են տեղադրում՝ նշելով, որ մնալու են այդտեղ այնքան, մինչև վարչապետը հրաժարական կտա:

Ոստիկանների հետ բանակցելուց հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վրանների տեղադրումն անօրինական քայլ չէ, սա խաղաղ հավաք է, և արդեն հայտարարվել է, որ լինելու է շուրջօրյա նստացույց:

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումն» այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth