Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մոտական երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Խոջալուի շրջանում իրականացվել են դաշտային ավտոտեխնիկական համալիրի տեղակայման, տեխնիկական վիճակի վերահսկողության, տեխնիկական սպասարկման, ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգման աշխատանքներ, որոնք կապահովեն ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների ամենօրյա գործունեությունը:

Նշվում է, որ 6 հազար քառակուսի մետր տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման և վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, КАЗС-2 կոնտեյներային ավտոլցակայան, ավտոմոբիլային գույքի պահեստ: Ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վերանորոգում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth