Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

Շիրակում իրականացվելու են ազդարարման և տարհանման ուսումնավարժական միջոցառումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա միացյալ համայնքի Ջրաձոր բնակավայրում, իսկ դեկտեմբերի 24-ին ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Բենիամին համայնքում իրականացվելու են բնակչության ազդարարման և տարհանման միջոցառումներ, որի ընթացքում կփորձարկվեն նաև էլեկտրաշչակները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են նշված բնակավայրերի բնակչությանը՝ չանհանգստանալ և ակտիվ մասնակցել ուսումնավարժական միջոցառումներին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth