ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ

2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։

Պրոթեզավորման իրականացման գործընթացը կախված է քաղաքացու վնասվածքի վերականգնման համար պահանջվող ժամանակից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth