Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները

Վաղը շարունակվելու են անհնազանդության ակցիաները

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում այսօր ժամը 12։00-ից մեկնարկած հավաքն ավարտվեց, բայց հավաքի մասնակիցների մի մասը չի լքելու տարածքը և գիշերելու է հրապարակում։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայրենիքի փրկության շարժման»  համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ վաղնամբողջ հանրապետությունով մեկ շարունակվելու են անհնազանդության ակցիաները, գործադուլն ու դասադուլը։ Ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth