Որոտանի մերձակա գյուղի տան հարցն ու Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը

Որոտանի մերձակա գյուղի տան հարցն ու Սյունիքի մարզպետարանի հայտարարությունը

Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել:

«Հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»,- նշված է մարզպետարանի պարզաբանման մեջ:

Ավելի վաղ Mediaport տելեգրամ ալիքը տեսանյութ էր հրապարակել ու տեղեկություն տարածել, որ թշնամին ներխուժել է Սյունիքի մարզի Որոտան համայնքի մերձակա գյուղ, սյունեցիներին դուրս է արել իրենց տնից՝ հայտարարելով, որ այդ տարածքներն անցնում են Ադրբեջանին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth