Հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել: Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ,ինչպես նաև  1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,-մանրամասնել է Թադևոսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth