Արթիկի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Արթիկի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում

Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 22-ին Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից Արթիկի բաժին բերման են ենթարկել 24-ամյա Ալբերտ Ջ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ալբերտ Ջ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth