Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 15-ին կասկածվողները բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին, ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը՝ մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում են սրճեփ սարքից գուղություն արել։ Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաև Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չի հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք են հափշտակել։ Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth