Ռուս բժիշկներն օգնություն են ցույց տվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի 35 բնակչի

Ռուս բժիշկներն օգնություն են ցույց տվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի 35 բնակչի

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակիչներին Ստեփանակերտում և Լեռանային Ղարաբաղի մնացած բնակավայրերում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Անցած մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցույց տվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի 35 բնակչի: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն ստացել են բուժօգնություն դաշտային հոսպիտալում, այդ թվում 100 երեխա:

Բատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բրիգադներում աշխատում են 60-ից ավելի տարբեր մասնագիտությունների բժիշկներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth