Ռուս փրկարարներն արդեն 50 հեկտար տարածք են ականազերծել

Ռուս փրկարարներն արդեն 50 հեկտար տարածք են ականազերծել

Նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Ըստ Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության, այսօրվա դրությամբ փրկարարներն արդեն մոտ 50 հեկտար տարածք են ականազերծել, հայտնաբերվել է մոտ 8300 պայթյունավտանգ առարկա: Միայն դեկտեմբերի 22-ին Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում եւ մատույցներում ականազերծվել է երկու հեկտար տարածք, հայտնաբերվել 500 պայթյունավտանգ առարկա՝ հրետանային արկեր, նռնակներ, ականներ եւ այլն: Պայթյունավտանգ բոլոր առարկաները ոչնչացվում են Արցախի մարդասիրական ականազերծման կենտրոնում, հայտնում են ԱԻՆ-ից:

Ռուսաստանի փրկարարները ականազերծման աշխատանքներ են կատարում առավելապես սոցիալական նշանակության օբյեկտներում եւ նրանց հարակից տարածքներում, ճանապարհներին եւ ճանապարհամերձ հատվածներում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth