ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:

«Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան:  Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»,- նշված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth