Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և Ասկերանում

Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտում և Ասկերանում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից խնդրում են պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:  Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth