Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

Արցախում հաշվառվել է 20 հազար 347 տնազուրկ

Արցախի տնազուրկ քաղաքացիների ընդհանուր հաշվառված թիվը 20 հազար 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Այս մասին տեղեկացրել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ(1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք): Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են»,- նշված է հայտարարությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth