Անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ

Անվտանգության մշակույթի դասերին մասնակցել է 2500 աշակերտ

Նոյեմբերի 16-ից Արցախի հանրապետությունում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության փրկարարները՝ խաղաղ բնակավայրերում ծավալվող շինարարության եւ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված ծրագրերում օգնելու նպատակով:

Այս օրերին, իրականացվող աշխատանքներին զուգահեռ, ռուսաստանցի փրկարարները նաեւ ամփոփումներ են անում: Ըստ այդմ, մարդասիրական առաքելության մեկնարկից ի վեր, Արցախի 20 ուսումնական հաստատությունում փրկարարները կազմակերպել են անվտանգության 23 դաս, որոնց մասնակցել է մոտ 2500 աշակերտ:

Քանի որ Արցախի բնակավայրերում այսօր ամենամեծ ռիսկը չպայթած ականներն են ու պայթունավտանգ այլ առարկաներ, փրկարարները երեխաներին պատմում են նաեւ փողոցում անծանոթ առարկաներից զգուշանալու մասին: Դասերի այլ թեմաներն են՝ առաջին օգնություն, արտակարգ իրավիճակում վարքականոն, սթրեսակայուն պահվածք եւ այլն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth