Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը

Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նրանք նախատեսել էին շրջափակել Կառավարության շենքը` թույլ չտալու, որ նիստ տեղի ունենա: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ, քաղաքացիներն էլ փորձում են փակել բոլոր աշխատակիցների մուտքը դեպի ներս և չթողնել մասնակցել նիստին:

Դեկտեմբերի 24-ին կրկին հանրապետությունում հայտարարված են անհնազանդության ակցիաներ, գործադուլ ու դասադուլ։ Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth