Արցախում ականզերծվել է 280 հեկտարից ավելի տարածք և մոտ 107 կմ ճանապարհ

Ռուս սակրավորները շարունակում են ականզերծման աշխատանքները Արցախում: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ արդեն ականզերծվել է 280 հեկտարից ավելի տարածք, մոտ 107 կմ ճանապարհ և 452 շինություն: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 9 հազարից ավելի պայթունավտանգ առարկա: Նշվում է, որ ականզերծումն արվում է Ստեփանակերտի հյուսիսային հատվածներում ձյան պայմաններում, ինչը բարդացնում է զինվորականների աշխատանքը:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti