Խաղաղապահի դասեր՝ Ստեփանակերտի դպրոցներից մեկում

ՌԴ պաշտպանության նախարարությունիցԼ հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում Հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել:
Խաղաղապահները դպրոցականներին պատմել են ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և նրբությունների մասին: Բացի այդ, ռուս խաղաղապահներն աշակերտների հետ պարապմունք են անցկացրել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում անվտանգության պահանջներին հետևելու ուղղությամբ: Դպրոցականներին պատմել են պայթուցիկ սարքերի դասակարգման և պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողությունների մասին: Մասնագետները նաև ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները:
Ականազերծման կենտրոնի զինծառայողները ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ, ինչպես նաև ական որոնող և այլ սարքեր: Պարապմունքներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ուսուցիչ և դպրոցականների ծնողներ:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին
https://t.me/hingshabti