Բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, հարկերից խուսափելու ու ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությանը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի ակամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 դեպք։

wp-apeth