ՃՏՊ Շիրակի փողոցում․ կա զոհ

ՃՏՊ Շիրակի փողոցում․ կա զոհ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Honda Coupe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Մ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth