Եղբայրության փողոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Եղբայրության փողոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 01:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Անդրանիկ Ս․, ծնված 1967 թ․) սրահը և շարժիչի հատվածը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth